Ողջու՛յն, աշխարհ:

Welcome to Armenian Schools Sites. This is your first post. Edit or delete it, then start blogging!

ՏՈՆ
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ
Փետրվարի 26, 2017թ.
Բուն Բարեկենդան
Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը և լուա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ:

23.02.2017

<<Օրհնյալ է Տեր Աստվածն իմ, որ ձեռքս վարժեցրեց պատերազմի եւ մատներս՝ ճակատամարտի>>։
Սաղմոս 143։1
Այսօր Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է: Վարդանանց պատերազմը հոգեւոր ազատության ամենամեծ արժեքների՝ քրիստոնեության եւ Հայաստանյայց Եկեղեցու, հայ լեզվի, դպրության ու ազգային հոգեւոր կյանքի անկախության պաշտպանությունն էր։ Բարու պատերազմն էր դա՝ սկսված հոգեւոր հայրերի կողմից եւ պաշտպանված զենքի զորությամբ. հիշենք, որ Վարդանը Ս. Սահակ Պարթեւի թոռն էր դստեր կողմից։ Բավական է կարդալ Ղազար Փարպեցու եւ Եղիշեի երկերը՝ համոզվելու համար, թե ինչ վիթխարի ուժ, հոգի, ինչ հզոր կամք եւ ինքնապաշտպանվելու ձգտում էր ծառացել պարսիկների դեմ։Վարդանանց պատերազմն այսօր էլ շարունակվում է…Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:

Չդասակարգված